Լեհաստանը կպահանջի Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցումը
Լեհաստանը որոշել է ստանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի հասցրած վնասի փոխհատուցումը: Առաջիկայում երկիրը կդիմի Գերմանիային եւ կպահանջի վնասի հատուցում: Այդ մասին պատմել է երկրի նախագահ Անջեյ Դուդը, հաղորդում է 360 հեռուստաալիքը՝ հղում կատարելով Der Spiegel պարբերականին: Այդ նպատակով երկրում ստեղծվել է հատուկ խորհրդարանական հանձնաժողով, որը գործում է 2017 թվականից: Առաջիկայում հանձնաժողովի անդամները կպատրաստեն վերջնական զեկույցն այդ հարցի շուրջ:
«Պատերազմը, որի մասին մենք խոսում ենք այսօր, հսկայական վնաս է հասցրել Լեհաստանին»,-հայտարարել է Դուդը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցի նախօրեին Վարշավան մտադիր է «հաշիվ ներկայացնել» Բեռլինին: Դուդի խոսքով՝ Գերմանիայի կողմից հատուցում վճարելը «պատասխանատվության եւ բարոյականության հարց է»:
Նախագահը հիշեցրել է, թե ինչպիսի հետք է թողել պատերազմը Լեհաստանի վրա: Այսպես, այդ տարիներին զոհվել էր շուրջ վեց միլիոն քաղաքացի, բազմաթիվ քաղաքներ լրջորեն տուժել էին, իսկ Վարշավան ամբողջովին ավիրվել էր: Ընդ որում՝ երկրի ղեկավարը պատմել է Լեհաստանի եւ Գերմանիայի միջեւ ներկայիս լավ հարաբերությունների մասին, որոնք «օրինակելի են բազմաթիվ այլ ժողովուրդների համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել