Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհերից` Երկրորդ համաշխարհային պատերազմի համար
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Լեհաստանի Վելյուն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նվիրված միջոցառման ժամանակ ներողություն է խնդրել լեհերից, հաղորդում է BBC-ն:
«Ես գլուխ եմ խոնրահում Վելյուն քաղաքում գնդակոծումների զոհերի առաջ: Գլուխ եմ խոնարհում գերմանական բռնապետության լեհ զոհերի առաջ: Ներողություն եմ խնդրում այդ ամենի համար»,- ասել է նախագահը:
Շտայնմայերն ընդգծել է, որ հենց Վելյուն քաղաքում է 80 տարի առաջ գերմանացիների ատելության և բռնության պատճառով «սկսվել դժոխքը»:
1939թ.-ին սեպտեմբերի 1-ն ավանդաբար համարվում է Երկրորդ աշխարհամարտի սկիզբը: Հենց այդ օրն են Հիտլերի զորքերը ներխուժել Լեհաստան և ռմբակոծել լեհական Վելյուն քաղաքը, ինչից րոպեներ անց սկսվել էր Վեստերպլատ թերակղզու հրետանային ռմբակոծումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել