«Եվրոպան շրջակա միջավայրի պահպանության մասին Բրազիլիային սովորեցնելու ոչինչ չունի». Բոլսոնարու
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ Եվրոպան շրջակա միջավայրի պահպանության մասին Բրազիլիային սովորեցնելու ոչինչ չունի, գրում է Daily Mail-ը:
Նախագահը նման հայտարարություն արել է Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային քանակով հրդեհների և դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից հնչած քննադատությունների ֆոնին:
Բոլսոնարուն նախ հանրային վեճի մեջ էր մտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը մոլորակի համար կենսական նշանակություն ունեցող անտառի հրդեհներն աղետալի էր անվանել և առաջարկել G7-ի՝ Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովի օրակարգում առաջնահերթ քննարկել այդ հարցը:
Բոլսոնարուն Մակրոնի նման առաջարկը «գաղութատիրական մտածելակերպ» էր անվանել՝ մեղադրելով վերջինիս երկրի ներքին գործերին խառնվելու համար:
«Մեծ յոթնյակի» երկրների գագաթնաժողովի շրջանակում որոշել էին 20 մլն դոլար հատկացնել Բրազիլիայի կառավարությանն անտառային հրդեհների դեմ պայքարին առաջկցելու համար, որից հետո հարավամերիկյան երկրի ղեկավարը մեղադրել էր Ֆրանսիայի ու Գերմանիային Բրազիլիայի ինքնիշխանությունը գնելու փորձի համար: Նա նախ մերժել էր առաջարկը, ապա հայտարարել, որ կընդունի գումարը՝ այն պայմանով, որ Բրազիլիան անձամբ որոշի՝ ինչպես տնօրինել ֆինանսական օժանդակությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել