Իրանը ներկայացրել է ԳՀՀԾ-ի վերականգնման պահանջների ցանկը
Որպեսզի Իրանը վերադառնա միջուկային գործարքի ամբողջական հանձնառությանը, մնացյալ կողմերը պետք է կատարեն այնպիսի պահանջները, ինչպես նավթի վաճառքը եւ բանկային հարցերը, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին, հայտնում է ԻՌՆԱ-ն:
«Անցյալ տարի մենք բախվեցինք ԱՄՆ առավելագույն քաղաքականությանը... Դա Իրանի նավթի վաճառքը խոչընդոտելու քաղաքականություն էր: Նրանք լի էին վճռականությամբ զրոյացնելու իրանական նավթի վաճառքը»,- նշել է նա:
«Քանի որ եվրոպացիները եւ միջուկային գործարքի մնացյալ անդամները այլ ելք չունեն, Իրանը հստակ ցուցադրել է, որ կշարունակի կրճատել իր միջուկային պարտավորությունները, մինչեւ կատարվեն իր պահանջները»,- հավելել է նա:
Մայիսի 8-ին միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու մեկամյակին Իրանը հայտարարել էր իր կողմից իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ հարստացված ուրանի պաշարներին եւ ծանր ջրին առնչվող մի շարք կետերի կատարումը դադարեցնելու մասին:
Իրանում ընդունված միջոցները պատճառաբանել էին ԱՄՆ կողմից միջուկային գործարքի խախտումներով եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանմամբ, ինչպես նաեւ ծագած խնդիրները պատշաճ կերպով լուծելու ԳՀՀԾ մնացյալ անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անընդունակությամբ:
Լուրեր Հայ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել