Չինաստանը Սպիտակ տանը բողոք է հայտնել Հոնկոնգում արմատական տրամադրված ցուցարարներին կարեկցելու համար
Չինաստանի կառավարությունը Սպիտակ տանը եւ ԱՄՆ Կոնգրեսի մի քանի սենատորների վճռական բողոք է հայտնում Հոնկոնգում արմատական տրամադրված ցուցարարներին կարեկցելու եւ Միացյալ Նահանգների կողմից նրանց ձերբակալելու հետ կապված քննադատության համար: Այս մասին նշված է շաբաթ հրապարակված այս հատուկ վարչական շրջանում Չինաստանի ԱԳՆ կոմիսարիատի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լրատվամջոցների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի մի քանի սենատորներ... եւ Սպիտակ տան աշխատակիցները քննադատությամբ են արձագանքել օրինական ձերբակալություններին (որոնք Հոնկոնգում ցույցերի ժամանակ բռնության ակտերի մեղավորներն են): Նրանք հանդես են եկել օրենքը խախտած հանցավոր տարրերի արդարացմամբ՝ նրանց անվանելով «չհամաձայնվողներ» եւ պահանջել են, որ հոնկոնգյան վարչակազմը մեղադրանքները հետ կանչի, ինչպես նաեւ սպառնացել են Հոնկոնգի դեմ պատժամիջոցային օրինագծով,- նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: - Համանման հայտարարությունները աղավաղում են իրականությունը... Չինական կողմը այս կապակցությամբ արտահայտում է իր մեծ դժգոհությունը եւ վճռական բողոքը»:
Հայտարարության մեջ ընդգվում է, որ ամերիկյան իշխանությունները «օժանդակում են հանցագործներին՝ բացահայտ կերպով միջամտելով Հոնկոնգի եւ ամբողջ Չինաստանի ներքին գործերին»:
«Սա եւս մեկ անգամ վկայում է ամերիկացի քաղաքական գործիչների խղճուկության, հեգեմոնիզմի եւ ամբարտավանության մասին»,- նշված է հայտարարության մեջ: Բացի այդ, նշվում է, որ բռնությունը, հանցագործությունները չեն կարող արդարացում ունենալ եւ պետք է օրենքով պատժվեն, հակառակ դեպքում իրավաբանական նորմերը եւ կանոնները ուղղակի անիմաստ կլինեն:
Հոնկոնգի իշխանությունները ուրբաթ առավոտյան ձերբակալել էին մի քանի արմատական տրամադրված ակտիվիստների, որոնցից երկուսին արդեն գրավով ազատ են արձակել: Այս ժամանակավոր ազատազրկումը, որը հարուցել է իրավապաշտպանների եւ ԱՄՆ իշխանությունների որոշ ներկայացուցիչների քննադատությունը, կատարվել էր հերթական հակակառավարական ցույցի նախօրեին, որը նախատեսված էր շաբաթ քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը երթի անցկացումը թույլ չէր տվել, սակայն ընդդիմության շատ կողմնակիցներ, այնուամենայնիվ, հնարավոր է՝ փողոցներ դուրս գան, չնայած արգելքին:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի