Հարավային Կորեայի նախագահը բաժանում է Կիմ Չեն Ընի նվիրած շների ձագերին
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը սկսել է բաժանել փխունսան որսորդական ցեղատեսակի շան ձագերին, որոնց նրան նվիրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի վարչակազմից թվիթերյան գրառման միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գոմիի վեց ձագերը (Կիմ Չեն Ընի նվիրած փխուսան ցեղատեսակի շուն է) շուտով կտեղափոխվեն մշտական բնակության Սեուլի, Ինչխոնի, Թեչժոնայի եւ Քվանջուի քաղաքապետարան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Yonhap գործակալությունը, սպիտակ գույնի շները ծնվել են 2018 թվականի նոյեմբերին՝ Փհենյանում երկու երկրների առաջնորդների հինգերորդ գագաթնաժողովից 1.5 ամիս անց: Երբ գագաթնաժողովն ավարտվեց, Կիմ Չեն Ընը նվիրեց Մուն Չժե Ինին երկու շուն՝ Սոնգկանգ եւ Գոմի անունով:
Ավանդաբար այդ ցեղատեսակի շներին պահում են Կորեական թերակղզու հյուսիսում: Դրանք տարբերվում են խիտ ձյունաճերմակ մորթով, որի շնորհիվ կենդանիները հեշտությամբ դիմադրում են սառնամանիքին ու վատ եղանակին: Այդ շներն ուժեղ, արագավազ եւ դիմացկուն են, ինչը թույլ է տալիս մասնակցել խոշոր կենդանիների որսին:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի