Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Մի իջեք այդքան, մի հասեք Հակոբիկի մակարդակին

Մի պահ, երբ հայտնի դարձավ Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը հայաստանյան իշխանությունների անցումային արդարադատություն իրականացնելու նախաձեռնությանը, թվաց, թե այդ ծրագիրը կմատնվի մոռացության, բայց պարզվում է իշխանության մեջ որոշ ուժեր բավական համառ են եւ նպատակասլած ձեւով ցանկանում են երկրում քաոս ստեղծել, թաքնվելով վեհ նպատակների ներքո:

Տունը ոչ թե դրսից, այլ ներսից է քանդվում: Այս մասին գիտեն մեր հակառակորդները: Հասկանալով, որ դրսից մեզ չեն կարող հաղթել, անցան այլ տարբերակի: Անցումային արդարադատություն իրականացնելը երկիրը քաոսի մատնելու ամենակարճ ճանապարհն է: Անցումային արդարադատությունը ոչ միայն էլ ավելի կգցի մեր երկրի միջազգային հեղինակությունը, այլ երկրում անառողջ եւ կործանարար մթնոլորտ կստեղծի:

Հայաստանի գյուղերից մեկում ապրել եւ շարունակում է ապրել Հակոբ անունով մի մարդ, որին համագյուղացիները Հակոբիկ են անվանում, դրանով շեշտելով, որ նա այդպես էլ չհասունացավ՝ մարդ չդարձավ:

Հակոբիկը հայտնի է նրանով, որ դեռ խորհրդային տարիներից մատնագրեր էր ուղարկում համապատասխան կառույցներին, կուսակցական ղեկավարությանը: Հայաստանի անկախության նվաճումից հետո նա սկսեց գրել արդեն մարզպետարան, խորհրդարան, նախարարություններ, անգամ լրատվամիջոցներին:

Պարզում էր, որ այսինչը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փախել է ռազմաճակատից եւ գյուղապետին առաջարկում այդ մասին գրել գյուղապետարանի պատի թերում, իսկ երբ հասկանալի պատճառներով մերժում էր ստանում՝ հայտնում էր մարզպետին, նախարարություններին, թերթերին:

Պարզում էր, որ այնինչը քսանհինգ տարի առաջ ձեւակերպված է եղել ֆերմայի պահակ, բայց նրա փոխարեն աշխատանքի է գնացել կինը եւ դիմում դատախազություն, իսկ մերժում ստանալուց հետո բողքում նախագահին, գրում թերթերին:

Հակոբիկի այս գործունեության մասին գյուղում գիտեին բոլորը, բայց այդ ամենին քմծիծաղով էին վերաբերվում, քանի որ իշխանությունները նրա ծափին ծափ չէին տալիս: Ասում են հիմա Հակոբիկի համար երանելի ժամանակներ են, եւ եթե նախկինում գյուղացիները հեգնանքով էին բարեւում Հակոբիկին, ապա հիմա պարզապես ամեն ինչ անում են, որ փողոցում պատահաբար չհանդիպեն:

Գյուղացիները պարբերաբար փորձել են նրան բացատրել, որ անցյալը չի կարելի փորփրել, որ ամեն իմացած չի կարելի հրապարակայանցնել, որ կան խաղի կանոններ, որ կան մարդկային հարաբերություններ, եւ այլն, եւ այլն, բայց Հակոբիկը մնաց Հակոբիկ:

Բնականաբար, Հակոբիկը անցումային արդարադատություն իրականացնելու ամենավառ ջատագովներից է: Նա հսկայական «մատերիալ» է հավաքել եւ սպասում է դրանք համապատասխան կառույցներին հանձնելու մասին: Ոչ, նա որոշ իրավապաշտպանների նման գրանտ չի ստացել, պարզապես նա այդ գաղափարի կրողն է:

Հիմա ի՞նչ, ստացվում է, որ կառավարությունը, երկրի ղեկավարությունը հասավ Հակոբիկի մակարդակին եւ իրոԾք չի գիտակցում այն աղետալի հետեւանքները, որ կարող է իր հետ բերել անցումային արդարադատության իրականացման ցանկացած փորձ: Կարծում ենք, եթե Հակոբիկը չի գիտակցում, ապա կառավարությունը պետք է գիտակցի:

Հայաստանն աշխարհի ամենաարդար, ամենաոչկոռումպացված երկիրը չի եղել, բայց եւ երբեք տոտալիտար պետությունների շարքում չի ընդգրկվել, այստեղ ժողովուրդը միմյանց ցեղասպանության չի ենթարկել, մի ցեղախումբը մյուս չի կերել: 

Մի իջեք Հակոբիկի մակարդակին, քաոսի մի վերածեք մեր երկիրը: Կանգ առեք եւ գործ արեք, աշխատատեղեր ստեղծեք, ներդրումներ ապահովեք, ընտրական օրենսգիրքը բարելավեք, ազատվեք սուպերվարչապետական համակարգից, ուռճացված ընտրացուցակներից, ռեյտինգային ընտրակարգից: 

Վահրամ Գեւորգյան

Top-News.am