Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն
Ամերիկյան վարչակազմը Իտալիայում կայանալիք ձմեռային Օլիմպիադան դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն՝ կապված ԱՄՆ-ը որպես «համաշխարհային սպորտի առաջատար» ներկայացնելու հետ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։
Պետդեպարտամենտի ծառայողական գրության համաձայն, որին ծանոթացել է պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ ծրագրեր ունի այդ Օլիմպիական խաղերի հետ կապված»։ Սպիտակ տունը հուսով է «Միացյալ Նահանգներն առաջ մղել որպես համաշխարհային առաջատար միջազգային սպորտում» եւ ազդակ հաղորդել այն բանին, ինչը Վաշինգտոնն անվանում է «սպորտի տասնամյակ Ամերիկայում»։
Այդ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ը կընդունի ամառային Օլիմպիադան եւ Պարալիմպիկ խաղերը 2028թ․ եւ 2034թ․ ձմեռային Օլիմպիադան եւ Պարալիմպիկ խաղերը, ինչպես նաեւ ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնությունը։ Միլանում ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան