«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Թրամփի «սերենադը» Պուտինին (տեսանյութ)
Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքն այս շաբաթ իր եթերում ցուցադրել է երաժշտական հոլովակ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը վերածվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված «սերենադի»: Տեսանյութում Թրամփը «երգում» է Շոն Մենդեսի և Կամիլա Կաբելոյի Senorita երգը:
Ամերիկյան The Hill պարբերականը մոնտաժված տեսահոլովակի հեռարձակումը Կրեմլի աջակցությունը վայելող հեռուստատեսության եթերում որակել է Դոնալդ Թրամփին ծաղրի ենթարկելու ակնհայտ փորձ:
Տեսահոլովակում Թրամփի «կատարմանն» ուղեկցում է Վլադիմիր Պուտինը՝ դաշնամուր նվագելով:
Տեսանյութը հեռարձակվել է «60 րոպե» հաղորդման ժամանակ:
Հիշեցնենք, որ The Guardian պարբերականն օրեր առաջ հոդված էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող G7 գագաթնաժողովում վիճել է «Մեծ յոթնյակի» իր գործընկերների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ՝ մերժելով իր այդ պահանջին դեմ հանդես եկած մյուս առաջնորդների փաստարկները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել