Սլովակիան մտահոգ է Սերբիայի՝ ԵՏՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրությունից
Բելգրադի մտադրությունը՝ հոկտեմբերին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, հարցեր է առաջացնում, դա չի մերձեցնում Սերբիան ԵՄ-ին, ասել է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Լայչակը մասնակցում է ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ Հելսինկիում ընթացող ոչ ֆորմալ բանակցություններին։ Լրագրողները հարցրել են նրան, թե արդյոք ԵՄ-ում չեն անհանգստանում ԵՏՄ-ի հետ Սերբիայի համաձայնագիր կնքելու պլաններից։
«Դա մտածել է տալիս։ Դուք չեք կարող միաժամանակ շարժվել մի քանի ուղղություններով։ Եթե դուք լրջորեն տրամադրված եք ձեր եվրոպական ուղղության հարցում, ապա, իհարկե, պետք է ընդունեք քաղաքական որոշումներ, որոնք ձեզ մոտեցնում են, իսկ այդ որոշումը դրանց թվին չի պատկանում»,- ասել է Լայչակը լրագրողներին։ Հեռարձակումը վարել է ԵՀ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Սերբիայի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը հայտարարել էր, որ Սերբիայի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի վերջին Մոսկվայում։ Ընդ որում՝ Լյայիչը տեղեկացրել է, որ Սերբիան կարող է եւ կստորագրի համաձայնագիր եւ կաջակցի ազատ առեւտրի ռեժիմին բոլոր պետությունների եւ կազմակերպությունների հետ մինչեւ ԵՄ մտնելն ու լիիրավ անդամակցությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել