Ապագայում մարդիկ կկարողանան աշխատել շաբաթական ընդամենը 12 ժամ՝ գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ. Alibaba-ի հիմնադիր
Ապագայում մարդիկ կկարողանան աշխատել շաբաթական ընդամենը 12 ժամ՝ գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Alibaba Group Holding Ltd-ի համահիմնադիր Ջեկ Ման՝ արհեստական բանականության վերաբերյալ Շանհայում կայացած համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, գրում է The Economic Times-ը։
Ման նշել է, որ ներկայիս կրթական համակարգը հնացած է։ Նրա խոսքով՝ այն մոդելավորված է արդյունաբերական ժամանակաշրջանի համար, և նա կանխատեսում է այն օրը, երբ մեխանիզմները կկարողանան գերազանցել մարդկանց՝ հիշողության և կրկնվող հմտությունների ոլորտներում։ Նա ընդծել է, որ կրթական համակարգերն ապագայում պետք է օգնեն մարդկանց ավելի ստեղծագործ դառնալու։
Ման փորձել է լավատեսական փաստարկ ներկայացնել՝ նշելով, որ արհեստական բանականությունն ավելին կարող է անել մարդկանց համար, քան միայն նրանց աշխատանքը «խլելը»։
«Համակարգիչները միայն չիպեր ունեն, մարդիկ ունեն սիրտ։ Եվ հենց սիրտն է, որտեղից գալիս է իմաստությունը»,- ասել է նա։
Tesla Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որը Մայի հետ նույն բեմում ելույթ է ունեցել, համաձայնել է վերջինիս խոսքերի հետ։ Օգտվելով առիթից՝ նա գովազդել է իր Neuralink նախագիծը, որը փորձում է միավորել մադկային ուղեղն արհեստական բանականության հետ։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի