Հայեր են հոսպիտալացվել. խոշոր ավտովթար Չելյաբինսկի մարզում
Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա տեղի է ունեցել վթար: Hyundai Sonata-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել բեռնատարին, հայտնում է «Челябинский обзор»-ը:
Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան Չելյաբինսկի մարզի Աշինսկի շրջանի տարածքում:
Hyundai-ն վարող 41-ամյա տղամարդը արգելված տարածքում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս: Այնուհետեւ տեղի է ունեցել բեռնատարի հետ ճակատային բախում, որի ղեկին 39-ամյա տղամարդ էր:
Պատահարի հետեւանքով մարդատար մեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են:
Hyundai ավտոմեքենայի մեջ են եղել Հայաստանի բնակիչներ, բեռնատարը վարել է Բաշկորտոստանի բնակիչ, հայտնել են Չելյաբինսկի մարզի ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության վարչությունից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել