Հարյուրամյա վաղեմություն ունեցող նամակը կտան հեղինակի ծոռնուհուն
Նամակը, որը գրվել է 1894-ին եւ գտնվել է Տասմանիայի մայրաքաղաք Խոբարտի պետական գրադարանում 125 տարի անց, կհասցվի հեղինակի հետնորդներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC-ին։
Հյուսն Ռեքս Նայթինգեյլը աշխատում էր Խոբարտի կենտրոնական գրադարանի շինարարությունում 1960 թվականին։ Բնակելի տան քանդման ժամանակ, որը գտնվում էր շինհրապարակում, նա հայտնաբերել է մի խունացած թղթի կտոր։
«Դա նամակ էր՝ գրված Սիդնի Խալբերտի կողմից 1894-ի մայիսի 13-ին։ Հետաքրքիր էր այն, ինչ նա գրել էր հարազատներին, հավանաբար, Բրիտանիա Սիդնեյից»,- ասել է Նայթինգեյլը։ Մոտ 59 տարի նա պահել է նամակը՝ դրա մասին չպատմելով որեւէ մեկին։
«Դա, հավանաբար, նման է շշի մեջ նամակ գտնելուն, դուք կարդում եք այն եւ պահում, որովհետեւ գիտեք, որ ինչ-որ մեկի համար տողերը շատ բան են նշանակում»,- ասել է տղամարդը։ Նա նամակն առաջին անգամ ցույց է տվել դստերը՝ Քարեն Ռոբերտսին, երկու տարի առաջ, 2017-ի ամռանը, եւ ասել, որ այժմ, հավանաբար, արդեն ուշ է որոնել ինչ-որ մեկին, ով ինչ-որ բան կիմանա այդ մասին։ Սակայն Քարենը օգտվեց սոցցանցերից, որպեսզի գտնի Սիդնի Խալբերտի հարազատներին կամ Թոդ անունով մարդուն, որին հասցեագրված էր նամակը։
Քարենին օգնության եկան ավստրալական ԶԼՄ-ները. նամակը հանձնվեց հեղինակի ծոռնուհուն՝ Ռոբին Լոբին։ «Դա ասես ամպրոպ էր պարզ երկնքում, բայց հենց որ ես տեսա նամակի լուսանկարը, հասկացա, որ դա (գրվել է) պապիկիս կողմից»,- ասել է նա։
Սիդնի Խալբերտը նամակը գրելու ժամանակ 16 տարեկան է եղել։ Հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել Սիդնեյի Յունիոն ակումբում (այդ հասցեն նշված է նրա նամակում), քանի որ համաձայն ընտանեկան պատմության՝ նա հիմնականում աշխատել է որպես ստյուարդ ծովային նավերում։ 1901-ին նա ամուսնացել է սիդնեյցի Ջեյն Ֆլուդի հետ, բայց 12 տարի հետո թողել է կնոջը եւ մեկնել Արեւմտյան Ավստրալիա, իսկ 1916-ին մեկնել է Ֆրանսիա, Առաջին աշխարհամարտի ճակատ։ 1920-ին նա վերադարձել է Պերտ, որտեղ էլ մահացել է վետերանների տանը 1945-ին, 67 տարեկանում։
«Պարզապես հիանալի կլինի այդ նամակն ավելացնել այն իրերին, որոնք մնացել են մեզ մոտ մեր նախնիների կողմից»,- ասել է Ռոբին Լոբը։ Նամակը մոտ կես դար պահած Նայթինգեյլը նախատեսում է այն հանձնել Խալբերտի ծոռնուհուն Յունիոն ակումբում, որտեղից այն սկսել է իր երկար ճանապարհը 125 տարի առաջ։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի