Աշխատանքի՝ արձակուրդից հետո. ինչպե՞ս նվազեցնել սթրեսը
Մարդկանց մեծ մասի համար դժվար է աշխատանքի դուրս գալ արձակուրդից հետո, անգամ եթե նրանք իսկապես սիրում են իրենց աշխատանքը։ Ի՞նչ անել, որպեսզի հաղթահարվի սթրեսը եւ բարելավվի աշխատունակությունն արձակուրդից հետո առաջին օրերին։ Այս մասին մի քանի խորհուրդներ է տալիս հոգեբան Աշխեն Մկոյանը։
Եթե արձակուրդի ժամանակ դուք քաղաքից դուրս եք գնացել կամ մեկ այլ երկիր, տուն վերադարձեք աշխատանքի դուրս գալուց գոնե 2-3 օր առաջ։ Այդպես դուք կհասցնեք փոքր-ինչ հարմարվել սովորական միջավայրին աշխատանքն սկսելուց առաջ։ Իսկ եթե ուղեւորությունից հազիվ վերադարձած՝ գնում եք աշխատանքի, դուք շատ ավելի մեծ սթրես եք ունենում։
Ցանկալի է երկուշաբթի չսկսել աշխատանքը. ջանացեք արձակուրդն այնպես կազմակերպել, որպեսզի առաջին աշխատանքային օրը լինի չորեքշաբթի կամ հինգշաբթի, այդպես աշխատանքային շաբաթն այդքան երկար չի թվա, ձեզ համար ավելի հարմարավետ կլինի, եւ դուք ավելի քիչ կհոգնեք։
Առաջին աշխատանքային օրը ջանացեք պատասխանատու եւ կարեւոր որոշումներ չընդունել. կարծիք կա, որ աշխատունակությունը եւ անգամ մարդու ինտելեկտի մակարդակը արձակուրդից անմիջապես հետո փոքր-ինչ ընկնում է, դրա համար պահանջվում է մի փոքր ժամանակ, որպեսզի վերականգնվեք եւ սկսեք նորմալ աշխատել։
Առաջին օրը ջանացեք շատ չծանրաբեռնվել. առաջին հերթին ավելի թեթեւ, ավելի հաճելի աշխատանքը կատարեք, իսկ բարդը թողեք հաջորդ օրվան։
Եվ վերջապես, մի մոռացեք օրվա ընթացքում հանգստանալու մասին նաեւ երեկոյան. ոչ մեծ ընդմիջումները կօգնեն վերականգնել ուժերը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հետաքրքիր զբաղմունքներին կամ հոբբիին նվիրված երեկոները կօգնեն խուսափել հետարձակուրդային ձանձրույթից։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը