Ալեքսանդր Դրուզը Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վրաերթի է ենթարկել հեծանվորդի (լուսանկարներ)
Ռուսական հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը Սանկտ Պետերբուրգում վրաերթի է ենթարկել հեծանվորդի: Այս մասին հաղորդում է 5-tv.ru-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Նևսկի և Վլադիմիրսկի պողոտաների խաչմերուկում: Սոցցանցերում հրապարակված լուսանկարում երևում է, որ վթարը տեղի է ունեցել հետիոտնային անցումի վրա:
Նախնական տեղեկություններով՝ հեծանվորդը լուրջ վնասվածքներ չի ստացել, վթարի մեղավորին կպարզի ճանապարհային ոստիկանությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ալեքսանդր Դրուզը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը: Նա միայն հայտնել է, որ ամեն ինչ կարգին է:
Ընդ որում՝ «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ տեղի ունեցածն «ավտովթար» չէ:
«Ոչ, ոչ, ոչ մի մեկնաբանություն: Ոչինչ չի պատահել: Ամեն ինչ կարգին է»,-այս մասին էլ նա ասել է РЕН ТВ-ին:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել