Պեկինում տեղի է ունեցել գրեթե 200 «կեղծ» տաքսիների ոչնչացման ակցիա
Պեկինում անցկացվել է «կեղծ» տաքսիների ոչնչացման ցուցադրական ընդգրկուն ակցիա: Ինչպես օգոստոսի 28-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը, օգոստոսի 27-ին տուգանային կայանատեղիներից մեկում շինարարական ծանր տեխնիկայի միջոցով ոչնչացվել է տարբեր մակնիշի 180 ավտոմոբիլ, որոնք ներկված էին տաքսամեքենաների ստանդարտ գույներով, որոնք սակայն մասնավոր վարորդների կողմից օգտագործվել են անօրինական փոխադրումների համար։
«Պեկինի տրանսպորտային մարմիններն այսուհետեւ էլ խիստ միջոցներ կձեռնարկեն «սեւ» ավտոմոբիլների, տաքսիների «կլոնների» նկատմամբ, որոնք կբռնագրավվեն, իսկ տերերը՝ կենթարկվեն պատիժների»,- նշված է նյութում:
Պեկինում գործում են բազմաթիվ տաքսահավաքակայաններ, որոնք ունեն պաշտոնական թույլատրագրեր, բոլոր ավտոմոբիլները պետք է ներկված լինեն սահմանված գույներով , իսկ վարորդները՝ կրեն համազգեստ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել