Լուկաշենկոն Ժերար Դեպարդիոյին մերձմինսկյան տարածքում հողակտոր է նվիրել
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հողակտոր է նվեր ստացել։ Այն գտնվում է մայրաքաղաք Մինսկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Լապորովիչի գյուղում, գրում է belsat.eu-ն:
Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, 0,15 հեկտար մակերեսով տարածքը դերասանին տրամադրվել է անհատական բնակելի շենքի կառուցման իրավունքով և 99 տարի վարձակալման ժամկետով։ Վարձակալության տարեկան արժեքը Դեպարդիոյի համար կազմելու է 132,9 բելառուսական ռուբլի։
2017-ին Դեպարդիոն եղել է Լապորովիչիում։
«Այցի ժամանակ դերասանին շատ է դուր եկել մեր երկիրը, և նա ցանկություն է հայտնել այստեղ տուն կառուցել։ Երկրի ղեկավարի հանձնարարությամբ Ժերար Դեպարդիոյին Լապորովիչի գյուղում հողակտոր է հատկացվել։ Կարելի է ասել, որ այժմ դերասանի երազանքն իրականություն է դառնում»,- հայտնել է Պապերնյանսկի գյուղական գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սվետլանա Ռակեցկայան։
Դեպարդիոյի հողամասը գտնվում է Լապորովիչի գյուղի Սպորտիվնայա փողոցի շրջակայքում։ Ֆրանսիացի դերասանի հարևանները հայտնի բիաթլոնիստուհի, օլիմպիական քառակի չեմպիոն Դարյա Դոմրաչևան և նրա մարզիչ Ադրիան Ցիբուլսկին են։
Դեպարդիոն մեկ անգամ չէ, որ այցելել է Բելառուս։ 2015թ-ին նա ծանոթացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ․ նրանք միասին խոտ են հնձել, զրուցել են գյուղատնտեսության մասին, նախագահը դերասանին նաև ցույց է տվել «Օզերնիյ» կոչվող նստավայրը, որը գտնվում է Օստրոշիցկի կոչվող փոքրիկ քաղաքում։ Այդ ժամանակ դերասանն ասել է, որ կուզենար ապրել Բելառուսում՝ գյուղացիների կողքին, քանի որ «այնտեղ գեղեցիկ է, իսկ նախագահն էլ՝ լավ մարդ է»։
«Կարծում եմ՝ այն ամենը, ինչ ունեմ Ֆրանսիայում, կվաճառեմ։ Ես այլևս չեմ ցանկանում այդ երկրի մի մասնիկը լինել՝ չնայած ֆրանսիացիների հանդեպ իմ սիրուն»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել