Դանիական քաղաքում տեղադրել են վիկինգներով լուսացույցեր
Դանիական Օրհուս քաղաքում սկսել են տեղադրել վիկինգներով լուսացույցեր, տեղեկացնում է The Associated Press-ը։ Երբ վառվում է կանաչ վիկինգը, հետիոտներն անցնում են ճանապարհով, երբ վառվում է կարմիրը, առաջնահերթությունը տրվում է մեքենաների երթեւեկությանը։ Օրհուսի իշխանություններն ասել են, որ դրանով իսկ պատշաճն են մատուցում իրենց քաղաքի պատմական ժառանգությանը, տեղեկացնում է RG-ն։
Օրհուսը հիմնվել է վիկինգների կողմից VIII դարում եւ դարձել աղմկոտ նավահանգստային քաղաք։ Այժմ դա բնակչության թվաքանակով երկրորդ քաղաքն է սկանդինավյան այդ երկրում։
Քաղաքում կտեղադրվի կացնով ու վահանով զինված վիկինգների պատկերով 17 նման լուսացույց ամենաաշխույժ խաչմերուկներում։ Բայց նրանք եղջյուրավոր սաղավարտներ չունեն։ Քաղաքի իշխանություններն ասում են, որ ապացույցներ չունեն, որ վիկինգների սաղավարտներն իսկապես եղջյուրներ են ունեցել։
Անցած տարի հնագետների խումբը, որը պեղումներ էր կատարում Դանիայի արեւելյան ափին, հայտնաբերել է ենթադրաբար վիկինգների առաջին քաղաքը՝ Ռիբեն, որը հիմնադրվել է 700 թվականին։ Այդ հավակնոտ նախագիծը, որն ստացել է «Հյուսիսային Էնպորիում» անվանումը, գլխավորում է Օրհուսի համալսարանի գիտնական Սորեն Սինդբեկը։ Հնագույն Ռիբե քաղաքի գտածոներում հնագետները հայտնաբերել են բազմաթիվ արտեֆակտներ, որոնք պատկանել են առաջին վիկինգներին՝ դրամներ, հմայիլներ եւ մարգարտե ուլունքներ։
Փորձագետների գնահատականներով՝ Սկանդինավիայում այդ շրջանում գոյություն չի ունեցել նման այլ բնակավայր։ Այն հիմնականում շուկայաքաղաք էր հենց ջրի եզրին՝ ռազմավարական խաչմերուկում։ Հետո քաղաքը դարձել է Եվրոպայով մեկ վիկինգների հայտնի արշավանքների մեկնակետը, այնուհետեւ՝ Հյուսիսային ծովի խոշոր նավահանգիստ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու