19-րդ դարի հազվագյուտ նավամատյանները կվաճառեն աճուրդում
19-րդ դարի հազվագյուտ նավամատյանները կվաճառեն աճուրդում: Երեք մատյաններում, որոնք լրացվել են Թագավորական նավատորմի նավաստի Ֆրեդերիկ Ալենի ձեռագրով, պարունակվում է 1889-1893 թվականներին HMS Australia-ի միջերկրածովյան ճանապարհորդության ամենօրյա հաշվետվությունը, փոխանցում է PA-ն:
Նավաստի Ալենը գրում է ռազմական գործողությունների, խեղդվելու դեպքերի եւ ծովային հիվանդության մասին, ինչպես նաեւ թիմի իր ընկերներից մեկի՝ Ուիլյամ Ջորջի հավանական սպանության մասին, ում մահացած էին գտել 1891 թվականի մայիսին Հունաստանում ժայռի ստորոտին:
Մատյանները Սոմերսեթում Շեփթոն Մալեթի հնոտիի շուկայում նավաստու անձնական իրերի կոնտեյներում հայտնաբերել է մասնավոր հավաքորդը:
Հավաքորդը պարունակության նշանակության մասին գիտակցել է միայն սեփական ընդլայնված հետազոտություն անցկացնելուց հետո:
Ալենի կոնտեյներում կային լուսանկարներ, համազգեստ, ռազմածովային նավատորմի հրահանգներ եւ ձեռագիր գրառումներ: Այս բոլոր իրերը սեպտեմբերի 26-ին աճուրդի կդնի Gardiner Houlgate-ը:
«Սա բրիտանական ռազմածովային նավատորմի պատմության եզակի կտոր է: Սրանից ելնելով՝ մենք ակնկալում ենք, որ այն կվաճառենք մի քանի հազար ֆունտով»,- նշել է աճուրդի տան ներկայացուցիչը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել