Մակրոնը հայտարարել է հաջորդ ամիս Ուկրաինայի հակամարտության հարցով բանակցություններ անցկացնելու մտադրության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հաջորդ ամիս բանակցություններ կանցկացնեն՝ նպատակ ունենալով վերջ տալ Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությանը։
Մակրոնի այս հայտարարությունը համընկել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, ով ևս կայցելի Ուկրաինա։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ավարտին Մակրոնն ասել է, որ կարծում է, թե հարմար պայմաններ են ստեղծվել այդ բանակցությունների համար։ Նա ավելացրել է, որ քառյակի հանդիպումը կկայանա սեպտեմբերին, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել։
Մակրոնն արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նաև «Մեծ յոթնյակի» հանդիպումից առաջ Ֆրանսիա էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ռուսաստանը դուրս է մնացել «Մեծ յոթնյակից» Ղրիմի բռնակցումից հետո։
2014 թվականին արևելյան Ուկրաինայում սկսված հակամարտության ընթացքում 13 հազարից ավելի մարդ է զոհվել, ինչի հետևանքով Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու