Ինդոնեզիան մայրաքաղաքը կտեղափոխի Բոռնեո կղզու արեւելյան ծայրամաս
Ինդոնեզիան իր մայրաքաղաքը կտեղափոխի Բոռնեո կղզու արեւելյան ծայրամաս։ Այս մասին ասել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն, տեղեկացնում է AFP-ն։
Առաջադրված վայրը համարվում է տեղ, որը «նվազագույնն» է ենթարկված տարերային աղետների վտանգին։ «Տեղադրությունը ռազմավարական է, այն գտնվում է Ինդոնեզիայի կենտրոնում եւ ոչ հեռու քաղաքային շրջաններից»,- ասել է Վիդոդոն՝ նշելով, որ ներկայիս մայրաքաղաք Ջակարտայի բեռնվածությունը չափազանց մեծ է։
«Ճավայից մայրաքաղաքի տեղափոխումը միասնության ամրապնդմանն ուղղված ժեստ է»,- ասել է քաղաքական ռիսկերի գծով վերլուծաբան Քեւին Օ՛Ռուրկը։ «Ջակարտան կմնա մեգապոլիս, ֆինանսական եւ առեւտրային կենտրոն եւս մի քանի տասնամյակ, բայց վերջում այն կենթարկվի կլիմայի փոփոխության լուրջ վտանգին»,- ավելացրել է նա։
Վիդոդոյի խոսքով՝ մայրաքաղաքի տեղափոխման օրինագիծը կներկայացվի խորհրդարան։
Շինարարությունը պետք է սկսվի հաջորդ տարի եւ կարժենա 466 տրիլիոն ռուփի (33 մլրդ դոլար), տեղեկացրել են պաշտոնյաները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...