Սթիվ Ջոբսը ո՞ղջ է
Apple-ի հիմնադիրի մահվանից անցել է մոտ 8 տարի, բայց ոչ բոլորն են համաձայն հաշտվել իրականության հետ:
Reddit-ի Sheshesheqwerty օգտատերը հրապարակել է մի լուսանկար, որը շատ օգտատերերի ստիպել է հուզվել: Լուսանկարի տղամարդը, որը նստած է աթոռին Եգիպտոսի փողոցներից մեկում, զարմանալիորեն նման է հայտնի գյուտարար եւ ձեռնարկատեր Սթիվ Ջոբսին: Հրապարակման հեղինակի խոսքերով, Apple-ի հիմնադիրը, որը վախճանվել է 2011-ին երկարատեւ հիվանդությունից հետո, ուղղակի բեմադրել է իր մահը:
Հրապարակումը հավաքել է ավելի քան 80 հազար հավանում: Օգտատերերը սկսել են վարկածներ առաջ քաշել քննարկելով լուսանկարը: Շատերն այնքան են տպավորվել լուսանկարի տղամարդու եւ Ջոբսի նմանությամբ, որ սկսել են հավատալ, որ իրոք, Ջոբսը ողջ է: Որպես հաստատում, նրանք նշել են, որ գյուտարարի հայրը սիրիացի էր, այդ պատճառով էլ նա թաքնվում է արաբական երկրում: Ինչպես նաեւ, Ջոբսը, ինչպես եւ լուսանկարի տղամարդը, սիրում էր ոտաբոբիկ քայլել:
Բայց ոչ բոլորին է հնարավոր եղել համոզել: Օգտատերերից շատերը քննադատաբար նկատել են, որ լուսանկարում ընդամենը Ջոբսի նմանակն է: Մի քանիսն էլ
կատակել են, որ լուսանկարում Ջոբսը չի, քանի որ լուսանկարի տղամարդը չի կրում Apple Watch եւ նրա հագին Ջոբսի ֆիրմային սեւ վերնաշպիկը չէ:

Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...