Մակրոնը և Զարիֆը բանակցություններ են վարել G7 գագաթնաժողովում
Բիարիցում անցկացվող G7 գագաթնաժողովում բանակցություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի միջև: Այս մասին իր Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
Զարիֆը հայտնում է, որ Ֆրանսիայի ղեկավարի հետ զրույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի և էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի հետ ծավալուն բանակցություններից հետո:
Իրանցի դիվանագետի խոսքերով, երկրների միջև հետագա բանակցությունները կարևոր են:
Միևնույն ժամանակ, Զարիֆը նշում է, որ առաջիկա ուղին հեշտ չի լինելու:
«Արժե փորձել դրանով անցնել»,- շեշտել է Զարիֆը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական կողմը Զարիֆին հրավիրել է G7 գագաթնաժողով, որպեսզի փորձի մեղմել այս պետության միջուկային ծրագրի հետ կապված լարվածությունը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու