ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի
Եվրամիությունը խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի Ֆրանսիայի նկատմամբ՝ ի պատասխան Փարիզի թվային մաքսատուրքերի, որոնք հիմնականում սահմանվել են այնպիսի տեխնոհսկաների համար, ինչպիսին են Amazon-ը եւ Google-ը, հայտնում է Fox Business-ը:
Բիարիցում G-7 գագաթնաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ բոլոր 28 անդամ երկրները կաջակցեն Ֆրանսիային, եթե Թրամփը շարունակի իր սպառնալիքները ֆրանսիական գինու ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին:
«Ես ամուր վճռականությամբ ֆրանսիական գինին կպաշտպանեմ շատ պատճառներով: ԵՄ-ն Ֆրանսիայի կողքին է: Եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանի, ԵՄ-ն նույն կերպ կպատասխանի»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...