Գլազգոյի համալսարանը 20 մլն ֆունտ սթերլինգ ռազմատուգանք կվճարի ստրկավաճառությունում ունեցած դերի համար
Գլազգոյի համալսարանը հայտարարել է, որ 20 մլն ֆունտ սթերլինգ ռազմատուգանք կվճարի ստրկավաճառությունում ունեցած դերի համար, հաղորդում է Daily Mail-ը:
Համարվում է, որ Գլազգոյի համալսարանը Բրիտանիայի առաջին հաստատությունն է, որն առաջարկել է ռազմատուգանք վճարել անդրատլանտյան ստրկավաճառության հետ իր կապի համար:
«Արդարության վերականգնման ծրագիրը կիրականացվի Արեւմտյան Հնդկաստանի համալսարանի հետ համատեղ եւ համալսարանի հատկացրած գումարը կծախսվի Գլազգո-Կարիբներ զարգացման հետազոտության կենտրոնի հիմնադրման համար:
Կենտրոնը, որը հիմնադրվելու է եւ Գլազգոյում եւ Կարիբներում կխթանի հասարակական իրազեկությունը ստրկության պատմության մասին:
Վերջին տվյալների համաձայն ՝ համալսարանը որոշիչ դեր է խաղացել 18-19 դդ աբոլիցիոնիստական շարժման մեջ: Սակայն պարզվել է, որ հաստատությունը «զգալի ֆինանսական աջակցություն» է ստացել այն մարդկանցից, ովքեր շահույթ են ունեցել ստրուկների առեւտրից: Հայտնի է դարձել, որ հաստատությունը ստրկավաճառներից ներկայիս գներով ստացել է 16.7 միլիոնից մինչեւ 198 միլիոն ֆունտ սթերլինգ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...