Ողջ աշխարհում ցուցարարները դուրս են եկել Բրազիլիայի դեսպանատների մոտ՝ պահանջելով նախագահից քայլեր ձեռնարկել Ամազոնի անտառներում ռեկորդային թվով հրդեհները մարելու համար
Ամբողջ աշխարհում ցուցարարները դուրս են եկել Բրազիլիայի դեսպանատների մոտ՝ պահանջելով նախագահ Ժաիր Բոլսոնարուից քայլեր ձեռնարկել Ամազոնի արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները մարելու համար, գրում է -ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները Լոնդոնում, Ժնևում, Փարիզում, Մադրիդում, Միլանում և Բեռլինում հավաքվել են հյուպատոսարանների մոտ և ճանապարհներ փակել՝ պատմության մեջ վատագույն հրդեհները կանգնեցնելու կարգախոսներով և պաստառներով:
Բողոքի ցույցի մասնակիցները Փարիզում Բրազիլիայի դեսպանատան մոտ վանկարկել են՝«Բոլսոնարու, հեռացի՛ր»:
Ցույցերը հաջորդել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն դիտարկմանը, որ Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները «միջազգային ճգնաժամ» է, որը պետք է «Մեծ Յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովի օրակարգում առաջնային քննարկման դրվի:
Մեծ Բրիտանիայում ցույցի մասնակիցները հավաքվել են երկրի մայրաքաղաքում գտնվող հյուպատոսության մոտ՝ կոչ անելով Բոլսոնարույին կանխել Ամազոնի արևադարձային անտառների զանգվածային հրդեհները:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել:
Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:
























































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել