Եվրամիությունը պատրաստվում է Թրամփի հետ առեւտրային պատերազմ վարել
ԵՄ-ում մշակել են ագրեսիվ ծրագիր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային քաղաքականությանը եւ ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, այդ թվում՝ Google-ին, Apple-ին, Amazon-ին, Microsoft-ին եւ Facebook-ին հակազդելու ուղղությամբ, հաղորդում է POLITICO-ն՝ հղում կատարելով 173 էջ ունեցող փաստաթղթին, որում նշված է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները դրդում են ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ստեղծել Ապագայի եվրոպական հիմնադրամ, որն ավելի քան 100 մլրդ դոլար ներդրում կկատարեր բարձր պոտենցիալով եվրոպական ընկերությունների բաժնետիրական փաթեթների մեջ:
Նպատակն է ստիպել Եվրոպային մրցել ամերիկյան եւ չինական տեխնոլոգիական հսկաների հետ:
Նրանք նաեւ ցանկանում են, որ Եվրոպան ավելի մեծ վճռականություն ցուցադրի Թրամփի հետ առեւտրային պատերազմում՝ հայտարարելով, որ ԵՄ-ը պետք է սահմանի միակողմանի տուրքեր ամերիկյան ներկրված ապրանքների համար:
Դեռեւս հայտնի չէ՝ կստանա արդյոք աջակցություն այդ առաջարկը: Սակայն առաջարկի մոտիվացիան գաղտնիք չէ: Ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, որոնց շուկայական կապիտալացումն արդեն իսկ գերազանցում է 1 տրիլիոն դոլարը, 100 անգամ ավելի արժեքավոր են, քան եվրոպական խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսին է Spotify երաժշտական ծառայությունը:
Ի լրումն ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ պաշտոնական անձինք նաեւ մատնանշում են չինական մրցակիցներին, ինչպիսիք են Baidu-ն, Alibaba-ն եւ Tencent-ը: «Եվրոպայում չկան այդպիսի ընկերություններ»,-նշված է փաստաթղթում:
Որպես առանձին միջոց՝ մշակվել է գործաքակազմ ամերիկյան ապրանքների համար միակողմանի սակագներ սահմանելու ուղղությամբ: ԵՄ-ը կկիրառի այն, եթե Թրամփի վարչակազմին հաջողվի դադարեցնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը:
Թրամփի քաղաքականությունը միտված է զրկել ԱՀԿ-ին դատավորներից, որոնք անհրաժեշտ են համաշխարհային առեւտրային արբիտրաժային դատարանի գործունեության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...