«Ղրիմը մեր հողն է, և ձգտելու ենք վերադարձնել այն». Զելենսկի
Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում Է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում վետերանների եւ կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:
«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում, իհարկե, մենք դա ցանկանում ենք»,-ասել Է նախագահը: Զելենսկին հավելել Է, թե ինքը կասկածներ չունի, որ դա տեղի կունենա:
«Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի Է: Դա մեր հողն Է, եւ մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,-ասել Է նա: Զելենսկին հայտարարել Է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի՝ Կիեւն ինքն Էլ պետք Է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Նախագահը նաեւ նշել Է, որ Գերագույն ռադայում կա Ղրիմի վերաբերյալ մի քանի օրինագիծ, որոնք անհրաժեշտ Է ուսումնասիրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...