Դաղստանում 28-ամյա պաշտոնյան կենսաթոշակ ստանալու համար կեղծել է տարիքը՝ այն մեծացնելով 34 տարով
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության Կուլեմցա գյուղի գյուղապետի տեղակալը 34 տարով մեծացրել է սեփական տարիքը՝ կենսաթոշակ ստանալու համար, գրում է dagproc.ru-ն:
Նշվում է, որ 28-ամյա պաշտոնյան տեղի միգրացիոն ծառայության բաժանմունքում կեղծ անձնագիր է ներկայացրել, որում նրա ծննդյան տարեթիվը փոփոխված է եղել:
Բացի դրանից՝ նա կեղծել է նաև աշխատանքային գրքույկը: Դրանում նշվում է, թե իբր նա 1985-1996թթ. աշխատել է կոլտնտեսությունում:
2018թ.-ի փետրվարին տղամարդը դիմել է կենսաթոշակային ֆոնդի շրջանային բաժին՝ իրեն կենսաթոշակ նշանակելու խնդրանքով: Նույն թվականի մարտից մինչև 2019թ.-ի հուլիսը պաշտոնյային ավել քան 155 000 ռոբլու չափով կոնսաթոշակ է վճարվել:
Տղամարդու նկատմամբ խարդախության, ինչպես նաև պաշտոնի չարաշահման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել