Ամեն ինչ չի տեղավորվել. Մոնիկա Բելուչիի համար սխալ չափսի լողազգեստ են ընտրել
54-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է երկրպագուների հիացնել իր գեղեցկությամբ։ Նա հաճախ է զարդարում ամսագրերի շապիկները՝ լուսանկարվելով անկեղծ, երբեմն նաեւ՝ պրովոկացիոն կերպարներում։

Բելուչին լուսանկարվել է իտալական «Vanity Fair»-ի համար։ Դերասանուհին ջրում անկեղծ ֆոտոշարքի մասնակցելու որոշում է կայացրել։ Լուսանկարում հայտնի դերասանուհին սպիտակ լողազգեստ է կրում եւ պատկերված է թաց մազերով։

Միայն թե այս անգամ ոճաբանները սխալ չափի լողազգեստ էին ընտրել։ Հրատարակության կողմից հրապարակված լուսանկարում երեւում է, որ լողազգեստը կրծքի հատվածում փոքր է։ Բարակ ուսափոկերը տգեղ կերպով սեղմում են մաշկը։

Օգտատերի զարմանքը հարուցել է նաեւ խմբագրի որոշումը լուսանկարը տեղադրել ոչ միայն ամսագրի էջերին, այլեւ դրա շապիկին։ Ի դեպ, այս իրադարձությունը Մոնիկային բնութագրում է դրական տեսանկյունից։ Նշանակում է՝ դերասանուհին նկարահանումների ընթացքում սկանդալներ եւ հիստերիաների չի բարձրացնում, այլ աշխատում է հագուստով, որն իրեն տալիս են։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա