Հնդկաստանի նախկին ֆիննախին կալանավորեցին
Հնդկաստանի ֆինանսների նախկին նախարար Պալանիապան Չիդամբարամը կալանավորվել է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով, հայտնում է BBC News-ը:
Առաջադրված մեղադրանքների հիման վրա քննվում են նրա ֆինանսների նախարար եղած ժամանակ կաշառքի դիմաց արտասահմանյան ներդրումների լվացման դեպքերը:
73-ամյա Չիդամբարամը հերքում է իրեն հասցեագրած մեղադրանքները:
Նա կալանավորվել է Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի կողմից եւ տարվել իր կողմնակիցների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմության ներկայությամբ:
Պալանիապան Չիդամբարամը հնդկական ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության առանցքային դեմքերից է եւ խորհրդարանի անդամ: Նա 1984 թվականից զբաղեցրել է նաեւ երկրի ՆԳ նախարարի պաշտոնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...