Եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմին հրավիրել են հանգիստն անցկացնելու Ղրիմում
Օգոստոսի 15-ին ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմին հրավիրել են հանգիստն անցկացնելու Ղրիմի առողջարանային հանգստավայրերից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Յալթայի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Չելպանովին հղումով:
«Յալթայի բոլոր բնակիչների անունից մենք հրավիրել ենք հերոս անձնակազմին ու նրանց ընտանիքներին հանգիստն անցկացնելու Յալթայում, և պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնությունն առողջարաններից մեկում նրանց տեղավորման համար: Համապատասխան հրավերով նամակն արդեն ուղարկվել է «Ուրալյան ավիաուղիներ»-ին»,- գործակալությանն ասել է Չելպանովը:
Ըստ նրա՝ Ղրիմի հարավային ափի կլիման լավ է ազդում հատկապես երկնքում շատ ժամանակ անցկացնող մարդկանց վրա:
«Զուր չէ, որ դեռ խորհրդային ժամանակներից տիեզերագնացները հենց Հարավային ափ էին գալիս իրենց ուժերը վերականգնելու համար»,- ասել է Չելպանովը:
Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ