Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա
Աշխարհ

Բունդեսթագի պատգամավոր. «Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ»

Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել թուրքական իշխանությունների այդ քայլը դատապարտող հայտարարություններով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը թեմայի վերաբերյալ «Twitter»-ում հետևյալ գրառումն է արել․ «Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըի, Բեդիա Օզգյոքչե Էրթանի և Ահմեթ Թյուրքի պաշտոնանկությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ կասկածի տակ է դնում մարտի 31-ի ընտրությունների ժողովրդավարական արդյունքների նկատմամբ հարգանքը»։

Կոսյանչիչն ընդգծել է, որ Թուրքիան ունի ահաբեկչության դեմ պայքարելու օրինական իրավունք, բայց դա պետք է արվի սահմանադրության և միջազգային պայամանգրերով ամրագրված իրավունքի ու ազատությունների շրջանակներում։

Գերմանիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Գյոքայ Աքբուլութը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (ԺԴԿ-HDP) աջակցելու և իշխող կուսակցության դեմ համատեղ պայքար մղելու կոչ է արել․

«Թուրքիայի կառավարությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե որքան հեռու է ժողովրդավարությունից։ Եվրոպան պետք է դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ», - գրել է պատգամավորը Twitter-ում։

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը նույնպես քննադատել է քաղաքապետների փոխարեն հոգաբարձուների նշանակումը․

«Այս որոշումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիայում ոչնչացվում են ժողովրդավարության և իրավական պետության վերջին մնացորդները», - հայտարարել է Ռոթը։

Հավելենք, որ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը դատապարտել էին նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ իրենց սոցցանցային գրառումներում իշխանությունների այդ որոշումը որակելով որպես հակաժողովրդավարական։

Ստամբուլի և Իզմիրի քաղաքապետները ևս թեմայի վերաբերյալ քննադատական գրառում են կատարել։ Ըստ Էքրեմ Իմամօղլուի՝ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ և անընդունելի է։ Իսկ ըստ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերի՝ այս որոշմամբ ոտնահարվել է ժողովրդի կամքը։

Նախօրեին Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկությանը դեմ էին արտահայտվել նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների այլ ներկայացուցիչներ։

Իսկ Թուրքիայի նախագահականից նույնպես թեմայի վերաբերյալ Twitter-ում գրառում է արվել, ըստ որի՝ երեք քաղաքապետների պաշտոնանկությունը և հոգաբարձուների նշանակումն ուղղակի անհրաժեշտ քայլ էր ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»