Huawei-ի հիմնադիրը զգուշացրել է, որ ընկերությունը գտնվում է կյանքի եւ մահվան միջեւ
Չինական Huawei ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեյը ընկերության աշխատակիցներին գրություն է ուղարկել, որում զգուշացրել է, որ ընկերությունը գտնվում է կյանքի եւ մահվան միջեւ, հաղորդում է Rbc-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Իր ուղերձում նա աշխատակիցներին խորհուրդ է տվել մտնել «հատուկ նշանակության խմբեր», որոնք կուսումնասիրեն նոր ծրագրերը:
Չժենֆեյի խոսքով՝ ընկերության որոշ աշխատակիցներ չեն կարողանա իրենց տեղը գտնել, ամեն 3 ամիսը մեկ կբախվեն աշխատավարձի կրճատման հետ եւ կհայտնվեն աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ:
Այդուհանդերձ, չինական տեխնոլոգիական հսկայի հիմնադիրը վստահություն է հայտնել, որ իր ընկերությունը կզարգանա, եւ ամերիկյան սահմանափակումները չեն կարող զգալի վնաս հասցնել:
Նրա խոսքով՝ սահմանափակումները հարված կհասցնեն միայն ամերիկյան ընկերություններին, որոնք Huawei սարքերի համար չիպեր եւ այլ բաղադրիչներ են վաճառում: Սակայն Չժենֆեյը հավելել է, որ հետագայում եւս ընկերությունը կցանկանար ԱՄՆ-ում բաղադրիչներ գնել, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի «հնարության զարգացման գործում ներդրում անել»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու