Եվրահանձնաժողովը հրաժարվել բեքստոպը հանել ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի համաձայնագրից
ԵՄ-ն հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը` Brexit-ի համաձայնագրից իռլանդական բեքստոպի կետը հանելու մասին, չի երաշխավորի, որ Իռլանդիայի հետ կոշտ սահմանի հարցը կվերանա, գրում է The Guardian-ը:
Այնուհետ հրատարակությունը կցում է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Նատաշա Բերտոյի կողմից այս թեմայով արված հայտարարությունը:
«Մենք ողջունում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության ներգրավվածությունը եւ կազմակերպված ելքին (ԵՄ-ից) շարունակական նվիրվածությունը: Մենք լիովին համոզված ենք, որ դա բխում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի շահերից:
Սակայն մենք նշում ենք նաեւ, որ նամակը չի ապահովում իրավական օպերատիվ լուծում ՝ Իռլանդիայի կղզում կոշտ սահմանի վերադարձը կանխելու համար:
Այն չի նշում որեւէ այլընտրանքային մեխանիզմ եւ փաստորեն ընդունում է, որ երաշխիք չկա, որ այդպիսի մեխանիզմները կստեղծվեն անցումային շրջանի ավարտին:
Հակառակ դեպքում, ինչպես մենք բազմիցս ասել ենք, մենք պատրաստ ենք Մեծ Բրիտանիայի հետ կառուցողական աշխատանքին եւ մեր մանդատի շրջանակում», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Բեքստոպը անվտանգության քաղաքականություն է, որը նախատեսված է Իռլանդիայի եւ Բրիտանիայի Հյուսիսային Իռլանդիայի նահանգի միջեւ 500 կմ ցամաքային սահմանի վերահսկողության վերադարձը կանխելու համար:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն ասել է, որ եթե Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից դուրս գա առանց որեւէ համաձայնագրի, ապա Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միավորման հարցը անխուսափելիորեն կբարձրացվի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան