«Հավանականությունը, որ Թրամփը ևս չորս տարի կշարունակի գլխացավանք պատճառել ամբողջ աշխարհին, բավականին մեծ է». Իրանի ԱԳ նախարար
Հավանականությունը, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կպաշտոնավարի ևս 4 տարի, բավականին մեծ է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Շվեդիայում բնակվող հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է tass.ru-ն:
«Թրամփի նոր հաղթանակի հնարավորությունը բավականին մեծ է: Դատելով ամենից՝ նրա տնտեսական քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում օգուտ չի բերի ԱՄՆ-ին»,- հայտնել է Զարիֆը և հավելել, որ, այնուամենայնիվ, հավանականությունը, որ «Թրամփը ևս չորս տարի կշարունակի գլխացավանք պատճառել ամբողջ աշխարհին, բավականին մեծ է»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ