Դատարանը երկու ամսով երկարաձգեց Աթամբաևի կալանքը
Դատարանը երկու ամսով՝ մինչև հոկտեմբերի 26-ը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը: Ավելի վաղ դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն՝ Աթամբաևը կալանքի տակ պետք է մնար մինչև օգոստոսի 26-ը:
Նախկին նախագահի փաստաբանական թիմը նոր որոշումը համարում է «օրենքի հերթական խախտում»:
2011 թվականից վեց տարի Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո: Երկրի ուժայինները գրոհել են նրա նստավայրի վրա և բերման ենթարկել, նախկին նախագահը մինչ այդ հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության: Բիշքեկից քիչ հեռու գտնվող Կոյ Տաշ ավանում նախկին նախագահի նստավայրի մոտ վերջինիս աջակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել էր, մի քանիսը՝ գերեվարվել, տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Աթամբաևը անցնում է 14 քրեական գործերով՝ անկարգությունների կազմակերպումից ու մարդկանց գերեվարումից մինչև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն ու սպանության փորձ:
Դատախազությունը քրեական գործ է հարուցել նաև նախկին նախագահի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի նկատմամբ: Ըստ քննության, նախկին առաջին տիկինը ճնշում է գործադրել դատավորների վրա և միջամտել ամուսնու քաղաքական որոշումներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ