Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետևել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ելիսեյան պալատի ղեկավարը այդկերպ արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե «Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով»:
«Իսկապես, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, և ես շատ մտահոգ եմ այդ իրավիճակով: Բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան միշտ հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլ նաև մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիաներին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Պուտինը, պատասխանելով Մակրոնի խոսքերին, առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին: «Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, գործող օրենսդրության շրջանակներում բողոքի ակցիաների, իսկ իշխանությունները պետք է ապահովեն այդ իրավունքների իրականացումը: Սակայն ոչ ոք՝ ոչ իշխանությունները, ոչ էլ ինչ-որ քաղաքացիների խմբեր, իրավունք չունի խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ բախումների իշխանությունների հետ: Դա օրենքի խախտում է, և նրանք, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն ռուսաստանյան նույն օրենքներին համապատասխան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Խոսելով ընտրություններին 57 ընդդիմադիր թեկնածուների չգրանցման մասին՝ Պուտինը պնդել է, որ նրանք հեռացվել են «ընտրական օրենսդրության ակնհայտ խախտումների պատճառով»:
Կրեմլի ղեկավարը Ֆրանսիայում է նախագահ Մակրոնի հրավերով: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկ Պուտինին ընդունել է իր ամառային նստավայրում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան