Արքայազն Էնդրյուն հերքել է Էփշտեյնի սեքսուալ հանցագործություններին իր ներգրավվածության մասին ենթադրությունները
Բրիտանացի արքայազն Էնդրյուն հերքել է ֆինանսիստ եւ իր ընկեր Ջեֆրի Էփշտեյնի սեքսուալ հանցագործություններին իր ներգրավվածության մասին ենթադրությունները, հաղորդում է AP-ն:
Բուքինհեմյան պալատի կողմից հրապարակված արքայազնի հայտարարությունում նշվում է, որ նա ցնցված է եղել Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ հանցագործությունների մասին լուրերից:
«Նորին Թագավորական մեծությունը ցավում է ցանկացած մարդու շահագործման համար, եւ ենթադրությունը, որ նա կարող էր նպաստել դրան, մասնակցել կամ խրախուսել նման պահվածքը, զզվելի է»:
Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ «Mail on Sunday» թեթրը ստացել էր տեսանյութ, որում Էնդրյուն Նյու Յորքում Էփշտեյնի տանը երիտասարդ կնոջը ձեռքով հրաժեշտ է անում: Տեսանյութը նկարահանվել էր 2008-ին անչափահասի հետ մարմնավաճառության մեջ ներգրավման համար Էփշտեյնին քննադատելուց հետո:
66-ամյա Էփշտեյնը օգոստոսի 11-ին դաշնային բանտում ինքնասպանություն էր գործել՝ սպասելով սեռական առեւտրի մեղադրանքով դատավարությանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի