Ինչպես է հայտնի թմրավաճառը փախչում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներից (տեսանյութ)
Հրապարակվել է թմրանյութերի տարածման խոշորագույն միջազգային առցանց ցանցի հիմնադիր Ամոս Դով Սիլվերի՝ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից փախուստը պատկերող տեսագրությունը:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, վերահսկման տեսախցիկները ֆիքսել են պահը, երբ Սիլվերը ստուգում էր անցնում իրեն ուղեկցող Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի հետ: Ձեռքի ուղեբեռի ստուգման պահին ուժայինի մոտ դանակ են հայտնաբերում: Նա երկխոսության մեջ է մտնում օդանավակայանի աշխատակցի հետ՝ փորձելով ապացուցել, որ այն օդանավ տանելու իրավունք ունի:
Այդ ողջ ընթացքում Սիլվերը (կապված վարսերով և բաճկոնով տղամարդը) որոշ ժամանակ հանգիստ կանգնած էր, նրան ձեռնաշղթաներ չէին հագցրել: Կարճ ժամանակ անց նա վերցնում է իրերի համար նախատեսված դատարկ արկղը, ձևացնում է, թե այն իր տեղն է դնում, այնուհետև արագ դուրս է գալիս սրահից: Նրան ոչ ոք չի կանգնեցնում: Անվտանգության ծառայության աշխատակիցը նրա բացակայությունը նկատում է մեկ րոպե անց միայն:
Աղբյուրը նշում է, որ Սիլվերը, որին անվանում են «թմրանյութերի առցանց աշխարհի թագավոր» փախել է օգոստոսի 15-ին Իսրայել արտաքսման ժամանակ: Նրան արտահանձնելու պահանջ է ներկայացրել Իսրայելը: Օգոստոսի 17-ին Սիլվերին հաջողվել է բռնել, իսկ հաջորդ օրը անվտանգության աշխատակիցներին, այնուամենայնիվ, հաջողվել է նրան ուղարկել հայրենիք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ