Թրամփը հաստատել է Գրենլանդիան ձեռք բերելու հետ կապված հետաքրքրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաքրքրվել է Գրենլանդիան Դանիայից գնելով։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 18-ին, Նյու Ջերսի նահանգում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսել ենք այդ մասին։ Այն, ըստ էության, Դանիային է պատկանում։ Մենք պաշտպանում ենք Դանիան, ինչպես նաև աշխարհի զգալի հատվածը»,-ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։
Նա նշել է, որ Գրենլանդիան ձեռք բերելու հարցը առաջնահերթ չէ։
«Գաղափարը հիշատակվել է, և ես ասացի, որ, իհարկե, ռազմավարական տեսանկյունից դա հետաքրքիր է կլիներ։ Մեզ դա հետաքրքիր էր»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը վստահություն է հայտնել, որ Գրենլանդիայի պաըճառով Դանիան տարեկան շուրջ 700 մլն դոլար է կորցնում։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան