Իսլանդիայում գիտնականները «հուղարկավորել են» կլիմայական փոփոխություններին զոհ գնացած սառցադաշտը
Իսլանդացի գիտնականները «հրաժեշտի արարողություն» են կազմակերպել Okjökull («Օկ» կարճ տարբերակով) սառցադաշտի համար: Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտնականները հավաքվել են՝ հավերժացնելու սառցադաշտի հիշատակը, որը 2014-ին կորցրել է սառցադաշտի կարգավիճակը:
Նրանք նաև հատուկ հուշակոթող են պատրաստել, որի վրա փորագրվել է «Նամակ ապագային» խորագրով գրությունը:
«Օկն առաջին իսլանդական սառցադաշտն է, որը կորցրել է սառցադաշտի իր կարգավիճակը: Ակնկալվում է, որ առաջիկա հարյուր տարում մեր բոլոր սառցադաշտերը կընթանան միևնույն ուղով: Այս հուշարձանը փաստում է, որ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում, և գիտենք, թե ինչ է պետք անել: Միայն դուք գիտեք՝ արել ենք մենք դա, թե ոչ»,- ասվում է հուշակոթողի անգլերեն և իսլանդերեն գրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Արկտիկայում գրանցված ռեկորդային ջերմաստիճանի մասին՝ 35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ