Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Պատրիկեեւո գյուղում հայտնաբերվել են հինգ մարդու դիեր, որոնք սպանվել են կացնի միջոցով: Ինչպես հաղորդում է ՌԵՆ հեռուստաալիքը, նրանք բոլորը միեւնույն ընտանիքի անդամներ էին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր մարդասպանը 16-ամյա պատանին է, որի մարմինը հայտնաբերվել է հանցանքի վայրի մերձակայքում: Ռուսաստանի Քննչական կոմիտեում նշել են, որ ենթադրվում է, որ օգոստոսի 18-ի գիշերը հենց նա է սպանել իր մորը, տատին, պապին, եղբորն ու քրոջը, այնուհետեւ ինքնասպանություն գործել:
ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը Ուլյանովսկի մարզի դատախազությունում հաստատել է Պատրիկեեւո գյուղում վեց մարդու դիերը հայտնաբերելու փաստը: Նրա խոսքով՝ դեռահասի մարմինը գտնվում էր տնից 500 մ հեռավորության վրա՝ բջջային կապի աշխատարակի հարեւանությամբ:
«Ուլյանովսկայա պրավդա» պարբերականը նշում է, որ սպանություն գործելու որոշման մասին դեռահասը հայտնել էր իր ընկերոջը՝ ուղարկելով նրան ձայնային հաղորդագրություն:
ՏԱՍՍ-ի զրուցակիցը հայտնել է, որ երիտասարդ տղամարդը նաեւ թողել էր նամակ մահից առաջ: Դրանում նա պատմել էր, որ որոշել է ինքնասպանություն գործել: Դեռահասը հարազատների սպանությունը բացատրել էր նրանով, որ չէր ցանկանում , որ «նրանք ունենային ապրումներ իր մահվան կապակցությամբ»:
ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված մեկնաբանությունում Ուլյանովսկի մարզի դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ դեռահասը, հնարավոր է, տառապում էր շիզոֆրենիայով: Ընդ որում՝ նա նշել էր, որ երիտասարդը գերազանց էր սովորում, մասնակցում էր օլիմպիադաներին եւ վիկտորինաներին, իսկ նրա ընտանիքը համարվում էր բարենպաստ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան