Ղազախստանում կինը դստերն ու որդուն լույս աշխարհ է բերել 2.5 ամիս տարբերությամբ (տեսանյութ)
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխայի է լույս աշխարհ բերել շուրջ երկու ամիս տարբերությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ինչպես հաղորդվում է, Ուրալսկի բուժկենտրոններից մեկում ծննդաբերած կնոջ աղջիկը լույս աշխարհ է եկել 25 շաբաթական ժամկետում, իսկ երկու ամիս 16 օր անց ծնվել է երկար սպասված որդին:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, նման արտասովոր դեպքը բացատրվում է կնոջ օրգանիզմի անատոմիական առանձնահատկությամբ, մասնավորապես՝ կրկնակի արգանդով:
Նշվում է, որ նման դեպքերում երեխայի ողջ լույս աշխարհ գալու հնարավորությունը հավասար է 1-ը 50 մլն-ի հարաբերության, սակայն բժիշկների պրոֆեսիոնալության շնորհիվ մոր և երեխաների մոտ ամեն ինչ նորմալ է:
25 շաբաթականում ծնված աղջիկը լույս աշխարհ է եկել 850 գրամ քաշով և 42 սմ հասակով, իսկ տղան՝ 2.9 կգ քաշով և 50 սմ հասակով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ