9-ամյա աղջիկը խաղի ժամանակ պատահաբար դանակահարել է 6-ամյա եղբորը
Ռուսաստանի Կուբան քաղաքի Տիմաշևսկի շրջանի բակերից մեկում ողբերգություն է տեղի ունեցել. այնտեղ 6-ամյա երեխա է մահացել: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակաչոլեվ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի գծով վարչության հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին:
Կատարվածի առնչությամբ ներկա պահին հետաքննություն է տեղի ունենում՝ «մանկահասակի սպանության» հոդվածով: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տղան բակում է գտնվել իր 9-ամյա քրոջ հետ: Նրանք միասին բռնոցի են խաղացել: Միևնույն ժամանակ աղջկա ձեռքին դանակ է եղել: Երբ նա վազելիս է եղել, սայթաքել է և ընկել մեջքի վրա, իսկ դանակով ձեռքը, հավանաբար, ինքնաբերաբար առաջ է պարզել: Եղբայրը նույնպես սայթաքել է և քրոջ հետևից ընկել ուղիղ դանակի վրա:
Տան մոտակայքում գտնվող մայրը լսել է որդու ճիչը, վազել է նրա մոտ և սրտի շրջանում ծակած վերք նկատել: Նա շտապ օգնություն է կանչել և ամուսնու հետ միասին երեխային մեքենայով տարել բժիշկներին ընդառաջ՝ ժամանակ շահելու համար: Սակայն տղան, այնուամենայնիվ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ