Քաթարում փողոցները կապույտ գույնով են ներկում
Քաթարի հասարակական աշխատանքների անցկացման վարչությունը ճապոնական ընկերության հետ համատեղ սկսել է կյանքի կոչել Դոհայի կենտրոնում փորձնական ծրագիրը, որով փողոցները ներկում են կապույտ գույնով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ար-Ռայա» թերթին:
«Մուգ ասֆալտի ջերմաստիճանը 20 աստիճանով բարձր է, քան փաստացի ջերմությունը, որը սեւ գույնը ներքաշում է եւ ջերմություն հաղորդում, այդ պատճառով որոշում է ընդունվել փողոցները կապույտ գույնով ներկել, որպեսզի 15-20 աստիճանով նվազեցվի ասֆալտի ջերմությունը»,- թերթը մեջբերում է ինժեներ Սաադ ալ-Դոսերիի խոսքը:
Վարչությունը փորձնական ծրագիրը սկսել է Դոհայի տեսարժան վայրերից մեկում՝ հնագույն Սուկ ալ-Վակիֆ շուկայի մոտակայքում գտնվող Աբդուլլա բեն Ջասեմի փողոցում, որտեղ կանաչ տարածք գրեթե չկա եւ ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչեւ 50 աստիճանի:
Ինժեները հավելել է, որ կապույտ փողոցում ջերմաստիճանի փոփոխությանը կհետեւեն մեկուկես տարի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի