Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից. ամերիկացի գործարար
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի գործարար, միլիարդատեր Սեմ Քիսլինը Страна.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն նախագահության հինգ տարիների ընթացքում երկրից դուրս է բերել առնվազն ութ միլիարդ դոլար։
Գործարարը Պորոշենկոյին և Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին անվանել է կոռուպցիոներներ, որոնք մտածում էին միայն «իրենց գրպանները լցնելու մասին և շատ փողեր են գողացել»:
«Պորոշենկոն նախագահության ընթացքում առնվազն ութ միլիարդ դոլար է դուրս բերել Ուկրաինայից։ Միայն ինձ հայտնի փաստերով «Центрэнерго» պետական ընկերության միջոցով 700-ից 800 մլն դոլար է դուրս բերվել»,- հայտնել է Սեմ Քիսլինը
Գործարարը նաև պատմել է, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին ղեկավարի նկատմամբ մի քանի քրեական գործ են հարուցել, որոնցից մեկը վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամից Կիևին մեկ միլիարդ դոլարի չափով միջոցների հնարավոր դուրսբերմանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում Կիսլինին արգելել են մուտք գործել Ուկրաինա, երբ նա հայտնել է նախկին նախագահի կոռուպցիոն սխեմաների մասին: Այս շաբաթ նա ժամանել է Ուկրաինա, որպեսզի «հանդիպում ունենա երկրի նոր ղեկավարության հետ»։
Ավելի վաղ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն 11 գործ էր հարուցել Պորոշենկոյի դեմ, որոնցից 3-ում նախկին նախագահը հանդես է գալիս որպես վկա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի