«Հյուրանոցում հրդեհի համար պատասխան կտա նաև սեփականատերը». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Զելենսկին նաև հայտարարել է, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը:
«Օդեսա, Տոկիո Սթար: Այս գիշեր մենք կորցրինք 8 մարդկային կյանք: 10 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Եվ սա պատերազմի կամ գնդակոծությունների պատճառով չէ, այլ հանցավոր անփութության և հակահրդեհային անվտանգության տարրական նորմերի անտեսման պատճառով, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով: Պատասխան կտան ոչ միայն հրդեհի անմիջական մեղավորները, այլև Վադիմ Չեռնին՝ այսպես կոչված հյուրանոցի սեփականատերը»,- Facebook-ի իր էջում գրել է նախագահը:
Երկրի ղեկավարը խոստացել է անձամբ հետևել հրդեհի հետաքննությանը, որպեսզի «պատիժը համապատասխանի օրենքի նորմերին և արդարության պահանջներին»:
Նա նաև նշել է, որ չի կարելի սեփական շահը մարդկային կյանքերից վեր դասել, և իր զորակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին:
Բացի այդ, նախագահը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ոստիկանությանը և հրդեհի ընթացքում օգնություն ցուցաբերած բոլոր մարդկանց:
Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01:34-ին՝ hյուրանոցի երկրորդ հարկում: Այրվել է մոտ 1000 քմ տարածք: Հրդեհը տեղայնացվել է ժամը 3:35 -ին, ամբողջովին մարվել՝ 4:32-ին:
Հյուրանոցն ունի 273 սենյակ, սակայն չի հաղորդվում, թե հրդեհի պահին քանի հոգի է եղել հյուրանոցում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է