ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը ԵՏՀ նախարարի պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովայային
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը ԵՏՀ Իտեգրման եւ մակրոտնտեսության նախարարի պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովայային:
Նրա թեկնածությունը հաստատվել է ԵՏՄ կառավարությունների ղեկավարների կողմից եւ այժմ ներկայացված է Միության պետությունների ղեկավարների հաստատմանը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունում:
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի պաշտոնում Սերգեյ Գլազեւի թեկնածության մասին Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է կառավարությունների ղեկավարների կողմից օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում՝ միջկառավարական խորհրդի նիստում: Այժմ նրա թեկնածությունը կներկայացվի Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին հոկտեմբերի 1-ին՝ Երեւանում կայանալիք նիստին», - նշել են մամուլի ծառայությունում:
Մայիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայայցուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հաղորդել էր, որ Ռուսաստանի քաղաքացի Տատյանա Վալովայան, ով զբաղեցնում է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի պաշտոնը, կգլխավորի Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանը ՝ փոխարինելով դանիացի Միխայել Մելերին:
Հանձնաժողովի կոլեգիայում ընդգրկված են 10 անդամներ` երկուական անդամ Եվրասիական տնտեսական միության մասնակից յուրաքանչյուր երկրից: ԵՏՀ-ի նախարարների նշանակման կարգի համաձայն, եթե ԵՏՀ նախարարի պաշտոնը թափուր է դառնում, ապա ԵՏՄ մեկ այլ պետություն թեկնածություն է ներկայացնում ԵՏՀ Խորհրդում քննարկման համար ՝ Միության փոխվարչապետների մակարդակով:
Եթե վարչապետերը հավանություն են տալիս Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին, այն քննարկվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի մակարդակով՝ վարչապետների մասնակցությամբ:
Դրական որոշման դեպքում հարցն այդ մակարդակում քննարկման է ներկայացվում Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի