«Մոսկվան մշտապես խոչընդոտում է Ղրիմի հարցի լուծումը»
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն ասել է, որ ռուսական պրոպագանդան ամեն կերպ խոչընդոտում է Ղրիմի խնդրի լուծումը:
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության 65-ամյակի կապակցությամբ Վաշինգթոնում զրուցելով ծառայության թղթակցի հետ, Վոլքերն ասել է, որ Մոսկվան մշտապես խոչընդոտում է Ղրիմի հարցի լուծումը և հետևաղականորեն հերքում է Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուս անջատականներին աջակցելու հանգամանքը:
Միջազգային համայնքը չի կարողանում Ռուսաստանին ստիպել՝ կատարել 2014-15 թվականների Մինսկի փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:
«Ռուսաստանի մշտապես փորձում է էլ ավելի խճճել հարցը և ամեն բան հերքել, դա շատ է բարդացնում հակամարտության կարգավորումը»,- ասել է Վոլքերը:
Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թվականին՝ այն բանից հետո, երբ եվրոպամետ ցուցարարները գահընկեց են արել ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
Դրանից հետո Ուկրաինայի արևելյան շրջաններում սկսվել է պատերազմ, որի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար մարդ, 1 և կես միլիոն մարդ տեղահանվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ